Մատչելիության հղումներ

Մահացել է Ֆադեյ Սարգսյանը


Կիրակի օրը, կյանքի 87-րդ տարում, մահացել է Հայաստանի վարչապետի խորհրդական, Գիտությունների ազգային ակադեմիայի նախկին նախագահ, խորհրդային Հայաստանի նախարարների խորհրդի նախկին նախագահ Ֆադեյ Սարգսյանը:

«Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիան խոր վշտով հայտնում է, որ 2010 թվականի հունվարի 10-ին վախճանվեց պետական եւ հասարակական ականավոր գործիչ, հաշվողական տեխնիկայի եւ կառավարման ավտոմատացված համակարգերի բնագավառի խոշոր մասնագետ, ակադեմիկոս Ֆադեյ Սարգսյանը, եւ ցավակցում է հանգուցյալի ընտանիքին ու հարազատներին», - ասված է ակադեմիայի նախագահության հաղորդագրությունում:

Ֆադեյ Սարգսյանը խորհրդային Հայաստանի նախարարների խորհուրդը գլխավորել է 1977-89, Գիտությունների ազգային ակադեմիան` 1994-2006 թվականներին

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG