Մատչելիության հղումներ

logo-print

Հայաստանի քաղաքացին ընտանիքի հետ խախտել է հայ - ադրբեջանական սահմանը` անցնելով Նախիջեւան


Հունվարի 10-ին, ժամը 19:00-ի սահմաններում գրանցվել է հայ - ադրբեջանական սահմանի Երասխ - Նախիջեւան հատվածի խախտման միջադեպ: Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` Հայաստանի քաղաքացի 51-ամյա Եղիշե Գեւորգյանը կնոջ եւ երեք անչափահաս` 3, 6 եւ 7 տարեկան երեխաների հետ «Երազ» ավտոմեքենայով, չենթարկվելով հայ սահմանապահների նախազգուշական հրահանգներին, ճեղքել է հայ - ադրբեջանական սահմանին տեղակայված արգելափակոցները, եւ հատելով սահմանը` ադրբեջանական կողմից ավտոմեքենայի ուղղությամբ արձակված կրակահերթի ներքո անցել Նախիջեւանի տարածք: Հայ սահմանապահների կողմից ոչնչացման կրակ չի բացվել` ելնելով ավտոմեքենայում երեք անչափահաս երեխաների գտնվելու հանգամանքից:

Հաղորդագրության համաձայն` Եղիշե Գեւորգյանը նախկինում 8 անգամ դատապարտվել է կողոպուտի, ավտոմեքենաների գողության եւ այլ հանցանքների համար:

Դեպքի մասին տեղեկացվել են միջազգային համապատասխան հումանիտար կազմակերպությունները: Հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն, դեպքի մանրամասները ճշտվում են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG