Մատչելիության հղումներ

Հայաստանի սահմանը հատելու փորձ կատարելիս ադրբեջանցի է ձերբակալվել


Անցած տարվա դեկտեմբերի 28-ի առավոտյան Հայաստանի Տավուշի մարզում սահմանը խախտելու փորձ կատարելիս ձերբակալվել է Ադրբեջանի Թովուզի շրջանի Ալիբեյլի գյուղի 46-ամյա բնակիչ Էլդար Հեյդար օղլի Թաղիեւը: Այդ մասին այսօր հայտնում են Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հաղորդագրության համաձայն` դեպքի մասին տեղեկացվել են միջազգային կազմակերպությունները: Հարուցվել է քրեական գործ, ճշտվում են դեպքի մանրամասները:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG