Մատչելիության հղումներ

Խորվաթիայի նախագահ է ընտրվել Իվո Յոսիպովիչը


Խորվաթիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթանակ է տարել ընդդիմադիր Սոցիալ-դեմոկրատական կուսակցության թեկնածու Իվո Յոսիպովիչը:

Կիրակի օրը անցկացված քվեարկության արդյունքում Յոսիպովիչը ստացել է ընտրողների ձայների 60,3, իսկ նրա մրցակից` Զագրեբի քաղաքապետ Միլան Բանդիչը` 39,7 տոկոսը:

Իր աջակիցների հետ հանդիպման ժամանակ 53-ամյա Յոսիպովիչը խոստացել է անզիջում պայքար մղել կոռուպցիայի եւ կազմակերպված հանցավորության դեմ եւ դրանով իսկ նպաստել Եվրամիության հետ Խորվաթիայի բանակցությունների ավարտին, որպեսզի երկիրը կարողանա մուտք գործել Եվրամիություն մինչեւ 2012 թվականը:

Յոսիպովիչը 1991 թվականին Հարավսլավիայից անկախացած Խորվաթիայի երրորդ նախագահն է եւ մեկ տասնամյակ երկիրը ղեկավարած Ստյեպան Մեսիչին կփոխարինի փետրվարին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG