Մատչելիության հղումներ

logo-print

Սերգեյ Լավրովը Երեւան կայցելի հունվարի 13-14-ը


Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Երեւան կայցելի հունվարի 13-14-ը: Այդ մասին անցած շաբաթավերջին հայտնել է Հայաստանի արտգործնախարարությունը:

Ավելի վաղ որոշ աղբյուրներ հաղորդում էին, որ Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը Հայաստան է ժամանելու հունվարի 12-ին:

Այցի ժամկետների փոփոխությունը, ենթադրաբար, կապված է Ռուսաստանի եւ Թուրքիայի վարչապետներ Վլադիմիր Պուտինի եւ Ռեջեփ Էրդողանի` հունվարի 12-ին Մոսկվայում կայանալիք հանդիպման հետ:


Ազա Բաբայան, Մոսկվա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG