Մատչելիության հղումներ

logo-print

Հայաստանի շախմատի հավաքականը հաղթեց Բրազիլիայի թիմին


Թուրքական Բուրսա քաղաքում անցկացվող շախմատի 2009 թվականի թիմային առաջնության 4-րդ տուրում Հայաստանի հավաքականը այսօր 2,5:1,5 հաշվով հաղթել է Բրազիլիայի թիմին:

Հայաստանի թիմին հաղթական միավորը բերել է Լեւոն Արոնյանը, իսկ Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը եւ Արման Փաշիկյանը իրենց հանդիպումները ավարտել են ոչ-ոքի:

4-րդ տուրից հետո առաջնության մրցաշարային աղյուսակի առաջին երկու տեղերը 10-ական միավորով կիսում են Հայաստանի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների հավաքականները, 9,5-ական միավոր ունեն Ռուսաստանի եւ Իսրայելի թիմերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG