Մատչելիության հղումներ

Ուրբաթ օրը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը խորհրդակցություն է անցկացրել Ծաղկաձորում՝ նվիրված երկրում իրականացվող տարածքային կառավարման քաղաքականությանը, մայրաքաղաքի եւ հանրապետության մարզերի սոցիալ-տնտեսական զարգացման 2009թ. արձանագրված արդյունքների ամփոփմանը, ինչպես նաեւ 2010-ին ծրագրված անելիքներին։

Խորհրդակցությանը մասնակցել են փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը, Երեւանի քաղաքապետը եւ մարզպետները։

Խորհրդակցության ընթացքում, ինչպես փոխանցում է Հայաստանի նախագահի մամլո գրասենյակը, քննարկվել են «տարածքային կառավարման բարեփոխումներին, համայնքային եկամուտների հավաքագրմանը եւ տեղական հարկերի ու տուրքերի ոլորտում նախատեսվող փոփոխություններին, ինչպես նաեւ մարզային տնտեսության ոլորտում արձանագրված միտումներին վերաբերող հարցերի լայն շրջանակ»։

«Սերժ Սարգսյանն ընդգծել է քաղաքացիների ու նրանց խնդիրների նկատմամբ տարածքային կառավարման մարմինների առավել ուշադիր վերաբերմունքի անհրաժեշտությունը եւ հանձնարարել ակտիվացնել քաղաքացի-տարածքային կառավարման մարմիններ կապը», - ասված է հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG