Մատչելիության հղումներ

logo-print

2009-ի նոյեմբերին եվրոպական 16 երկրներում գործազրկությունը հասել է ռեկորդային մակարդակի


Եվրոպական 16 երկրներում գործազրկության մակարդակը 2009 թվականի նոյեմբերի ընթացքում 9.9 տոկոսից հասել է ռեկորդային՝ 10 տոկոսի: Գործազրկության նման բարձր ցուցանիշ եվրոպական աշխատաշուկայում չէր գրանցվել 1998 թվականի օգոստոսից ի վեր: Նման տվյալներ է հրապարակել Լյուքսեմբուրգում տեղակայված Եվրամիության վիճակագրական գրասենյակը:

Եվրամիության անդամ երկրներից վատթարագույն ցուցանիշն ունեն Լատվիան եւ Իսպանիան, որտեղ գործազրկության մակարդակը հասել է համապատասխանաբար 22.3 եւ 19.4 տոկոսի:

Գործազրկության ամենացածր մակարդակը Հոլանդիայում է գրանցվել՝ 3.9 տոկոս, որին հաջորդում է Ավստրիան՝ 5.5 տոկոս:

Փորձագետների գնահատմամբ՝ եվրոպական երկրներում գործազրկության մակարդակը տարեցտարի աճում է: 2009-ի նոյեմբերի տվյալներով՝ Եվրամիության անդամ 27 երկրներում գործազուրկ է 22.9 միլիոն մարդ կամ բնակչության 9.5 տոկոսը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG