Մատչելիության հղումներ

logo-print

Շվեյցարացի միլիոնատերը 300 հազար ֆրանկ տուգանք է վճարելու երթեւեկության կանոնները խախտելու համար


Շվեյցարիայի դատարանը երթեւեկության կանոնները խախտած մի մեծահարուստի պարտադրել է վճարել աննախադեպ մեծ տուգանք` 300 հազար ֆրանկ (շուրջ 290 հազար դոլար)։

Միլիոնատերը, որի անունը չի հաղորդվում, Ferrari Testarossa մակնիշի շքեղ մեքենայով գյուղական ճանապարհին արագությունը հասցրել է մինչեւ ժամում 137 կիլոմետր։

BBC ռադիոկայանի փոխանցմամբ, տուգանքի չափը որոշելիս դատարանը հաշվի է առել կարգազանցի անձնական հարստության հանգամանքը. նրա հաշվին կա առնվազն 22 միլիոն 700 հազար դոլար, նա ունի հսկայական առանձնատուն եւ 5 գերթանկ ավտոմեքենա։ Բացի այդ, ըստ դատարանի, դա մեծահարուտի կողմից երթեւեկության կանոնները կոպտորեն խախտելու առաջին դեպքը չէ։

BBC-ն նշում է, որ մինչ այդ Շվեյցարիայում կարգազանց վարորդի նկատմամբ սահմանված տուգանքի ռեկորդը մոտ 150 հազար ֆրանկ էր. Ցյուրիխի կանտոնի (շրջանի) դատարանը 2008 թվականին այդպիսի տույժ էր սահմանել մի վարորդի նկատմամբ, ով Porsche-ով ժամում 57 կիլոմետրով գերազանցել էր թույլատրելի արագությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG