Մատչելիության հղումներ

Մարադոնան սեփական հեռուստաալիքը կունենա


Լեգենդար ֆուտբոլիստ, Արգենտինայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դիեգո Մարադոնան սեփական հեռուստաալիքը կունենա, որը նաեւ ինտերնետային հեռարձակում կիրականացնի:

Նոր նախաձեռնության մեկնարկը կտրվի հաջորդ ամիս, սակայն դեռեւս հայտնի չէ՝ այն ինչ ուղղվածություն կունենա:

2005 թվականին Մարադոնան ինքն էր հեռուստահաղորդում վարում, որը կոչվում էր «10-րդ համարի գիշերը». լեգենդար ֆուտբոլիստը Արգենտինայի հավաքականի կազմում հանդես էր գալիս հենց 10-րդ համարի ներքո:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG