Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման վերջին երեք օրերի ընթացքում արդեն երկրորդ անգամ խոսել է անվտանգության միջոցառումները խստացնելու անհրաժեշտության մասին։
Երեկ երեկոյան ունեցած ելույթում Օբաման հայտարարել է, թե ինքն է պատասխանատու ամերիկյան հատուկ ծառայությունների եւ անվտանգության ուժերի ձախողման համար, որոնք դեկտեմբերի 25-ին՝ Սուրբ Ծննդյան օրը չէին կարողացել խոչընդոտել ենթադրյալ ահաբեկչի մուտքը օդանավ։
Ժողովրդին հասցեագրած ուղերձում Բարաք Օբաման միաժամանակ ընդգծել է, թե Միացյալ Նահանգները մտադիր է անել ամեն հնարավորը՝ «Ալ-Ղաիդա»-ի վտանգը չեզոքացնելու համար։