Մատչելիության հղումներ

Այսօր լրանում է Էլվիս Փրեսլիի ծննդյան 75-րդ տարեդարձը


Այսօր լրանում է լեգենդար երգիչ, ռոքնռոլի արքա Էլվիս Փրեսլիի ծննդյան 75-րդ տարեդարձը:

1950-60-ական թվականներին Էլվիս Փրեսլիի բազմաթիվ երգեր հիթեր էին, դրանք այսօր էլ ռադիոյով եւ հեռուստատեսությամբ հեռարձակվում են ամբողջ աշխարհում:

Փրեսլին մահացել է 1977 թվականին` 42 տարեկանում:

Սմիթսոնյան ինստիտուտը լեգենդար երգչի ծննդյան տարեդարձին նվիրված երկու ցուցահանդես է բացելու` Վաշինգտոնում եւ Լոս Անջելեսում: Միջոցառում է նախատեսված նաեւ Փրեսլիի տանը` ԱՄՆ-ի Թենեսի նահանգի Մեմֆիս քաղաքում, որին մասնակցելու են երգչի կինը եւ դուստրը:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG