Մատչելիության հղումներ

Թբիլիսիից Մոսկվա մեկնեց առաջին օդանավը ռուս - վրացական պատերազմից հետո


Թբիլիսիի միջազգային օդանավակայանից այսօր կեսօրին մոտ Մոսկվա է մեկնել առաջին օդանավը 2008 թվականի օգոստոսյան ռուս - վրացական պատերազմից հետո:

Georgian Airways ավիաընկերության «Բոինգ - 737» օդանավը չարտերային թռիչք է իրականացնում Թբիլիսիից Մոսկվա եւ հակառակ ուղղություններով:

Օդանավով Ռուսաստանի մայրաքաղաք են մեկնել 85 ուղեւորներ` Վրաստանի, Ռուսաստանի եւ այլ երկրների քաղաքացիներ, որոնք, ԻՏԱՌ-ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ, լրագրողներին ասել են, թե շատ ուրախ են ուղիղ չարտերային թռիչքների իրականացման կապակցությամբ, եւ հույս են հայտնել, որ Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ կանոնավոր օդային հաղորդակցության վերականգնման հարցը շուտափույթ լուծում կստանա:

Georgian Airways-ը Վրաստանից Ռուսաստան եւ հակառակ ուղղություններով չարտերային թռիչքներ կիրականացնի նաեւ հունվարի 9-ին եւ 10-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG