Մատչելիության հղումներ

Երկու հոգեւոր առաջնորդներ հաստատել են իրենց թեկնածությունը Պոլսո Հայոց պատրիարքարանի աթոռակից պատրիարքի ընտրություններում


Թուրքական «Զաման»-ը այսօր գրում է, որ Պոլսո Հայոց պատրիարքարանի աթոռակից պատրիարքի ընտրության համար երկու հոգեւոր առաջնորդներ հաստատել են իրենց թեկնածությունը:

Թեկնածուներից մեկը Հայաստանի Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ եպիսկոպոս Չուլջյանն է, մյուսը` Գերմանիայի հայերի հոգեւոր առաջնորդ Գարեգին եպիսկոպոս Բեկչյանը. երկուսն էլ ծնվել են Թուրքիայում:

Երկու եպիսկոպոսները դրական են պատասխանել Պոլսո Հայոց պատրիարքարանի նամակին, որը հղվել էր վեց հոգեւոր առաջնորդների` պարզելու, թե արդյոք նրանք մտադի՞ր են առաջադրվել ու մասնակցել աթոռակից պատրիարքի ընտրությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG