Մատչելիության հղումներ

Իրանի արտգործնախարարը այցելում է Իրաք


Իրանի արտգործնախարար Մանուչեհր Մոթաքին այսօր ժամանել է Բաղդադ, որտեղ երկօրյա այցի շրջանակներում հանդիպելու է Իրաքի նախագահ Ջալալ Թալաբանիի, արտգործնախարար Հոշյար Զաբարիի եւ այլ պաշտոնյաների հետ:

Իրանի պետական հեռուստատեսության փոխանցմամբ` այցի շրջանակներում քննարկվելու են երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր, այդ թվում` համագործակցությունը անվտանգության ոլորտում եւ սահմանային խնդիրներ:

Դեկտեմբերի կեսերից իրաքյան ուժերը տեղակայված են երկու երկրների սահմանի վիճելի հատվածի երկայնքով` Իրաքի Ալ-Ֆաքքահ նավթահորի մոտակայքում, ինչի դեմ իրաքցիները բողոքի ցույցեր են անցկացնում` կառավարությունից պահանջելով միջոցներ ձեռնարկել:

Իրանի արտգործնախարարը այսօր Բաղդադում հայտարարել է, որ սահմանային հարցերով նախնական հանդիպումները կսկսվեն մեկ շաբաթվա ընթացքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG