Մատչելիության հղումներ

Սորոսի հիմնադրամը քննադատում է Իրանի իշխանություններին


Ֆինանսիստ Ջորջ Սորոսի հիմնադրած Բաց հասարակության ինստիտուտ բարեգործական հիմնադրամի ղեկավարությունը քննադատել է տասնյակ միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությունն արգելելու վերաբերյալ Իրանի իշխանությունների որոշումը։

Երկուշաբթի օրը Իրանի հետախուզական ծառայության նախարարը հրապարակել էր շուրջ 60 կազմակերպությունների ցանկը, որոնք, պաշտոնական Թեհրանի գնահատմամբ, «գործող իշխանությունների դեմ ուղղված քայքայիչ քաղաքականություն են իրականացնում»։

Կազմակերպությունների ցանկում ներառված են Բաց հասարակության ինստիտուտը, Human Rights Watch-ը, Freedom House-ը, Բրիտանական BBC ընկերությունը եւ «Ազատություն» ռադիոկայանի իրանական ծառայությունը։

Սորոսի հիմնադրամի տարածած հայտարարության մեջ նշվում է, որ Բաց հասարակության ինստիտուտի աշխատակիցները «արդեն տեւական ժամանակ որեւէ գործունեություն չեն իրականացնում Իրանում»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG