Մատչելիության հղումներ

Հայաստանն արձագանքում է Իլհամ Ալիեւի ամանորյա ուղերձում հնչած սպառնալիքներին


Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյան

Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյան

Պաշտպանության նախարարությունում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ երեքշաբթի օրը անցկացված խորհրդակցության ժամանակ Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հայտարարել է, որ Հայաստանի զինված ուժերը պատրաստ են կասեցնելու Հայաստանի դեմ «ռազմական ագրեսիայի ցանկացած փորձ»։

Հայաստանի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն, խորհրդակցության ընթացքում քննարկվել են բանակի մարտական պատրաստվածության, զինված ուժերի հետագա զարգացման ու կատարելագործման ուղղությամբ առաջիկա տարում ծրագրավորված աշխատանքներին վերաբերող հարցեր։

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը զեկուցել է, որ՝ «մեր զինված ուժերը պատրաստ են լուծելու իրենց առջեւ դրված բոլոր խնդիրները եւ կասեցնելու մեր երկրի դեմ ռազմական ագրեսիայի ցանկացած փորձ»։

Նախարարի խոսքերը հնչում են այն բանից հետո, երբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը իր ժողովրդին ուղղված ամանորյա ուղերձի մի մասը նվիրել էր Ադրբեջանում ռազմական արդյունաբերության եւ բանակաշինության խնդիրներին՝ հայտարարելով, թե ադրբեջանական բանակը ունի «բոլոր հնարավորությունները, որպեսզի հողերն ազատագրեն օկուպացումից» եւ ակնարկելով, թե Ադրբեջանը չի բացառում ղարաբաղյան հակամարտության կարգավորման ռազմական տարբերակը։

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG