Մատչելիության հղումներ

Սեյրան Օհանյան. «Մեր զինված ուժերը պատրաստ են կասեցնելու մեր երկրի դեմ ռազմական ագրեսիայի ցանկացած փորձ»


Հայաստանի նախագահ, Զինված ուժերի Գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը հունվարի 5-ին հերթական աշխատանքային խորհրդակցությունն է անցկացրել երկրի պաշտպանական գերատեսչությունում։

Նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն, խորհրդակցության ընթացքում ամփոփվել են 2009 թվականին կատարված աշխատանքները, քննարկվել են բանակի մարտական պատրաստվածությանը, զինված ուժերի հետագա զարգացման ու կատարելագործման ուղղությամբ առաջիկա տարում ծրագրավորված աշխատանքներին վերաբերող հարցեր։

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը զեկուցել է, որ «մեր զինված ուժերը պատրաստ են լուծելու իրենց առջեւ դրված բոլոր խնդիրները եւ կասեցնելու մեր երկրի դեմ ռազմական ագրեսիայի ցանկացած փորձ»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG