Մատչելիության հղումներ

Լեւոն Արոնյանը ՖԻԴԵ-ի հունվար ամսվա վարկանիշային ցուցակում 5-րդն է


ՖԻԴԵ-ն հրապարակել է 2010 թվականի հունվարի վարկանիշային աղյուսակը, որտեղ հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը 5-րդ հորիզոնականում է՝ 2781 միավորով:

Աղյուսակը 2810 միավորով գլխավորում է 19-ամյա նորվեգացի Մագնուս Կարլսենը, որին հաջորդում են բուլղարացի Վեսելին Տոպալովը՝ 2805, հնդկաստանցի Վիշվանաթան Անանդը՝ 2790, ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկը՝ 2788: Արոնյանին հաջորդում են իսրայելցի Բորիս Գելֆանդը՝ 6-րդը, ադրբեջանցի Վուգար Գաշիմովը՝ 7-րդը, ուկրաինացի Վասիլի Իվանչուկը՝ 8-րդը, չինացի Յու Վոնգը` 9-րդը, եւ ռուսաստանցի Պյոտր Սվիդլերը՝ 10-րդը:

Հայ շախմատիստներից լավագույն հարյուրյակում են հայտնվել նաեւ Գաբրիել Սարգսյանը, Վլադիմիր Հակոբյանը եւ Արման Փաշիկյանը, որոնք զբաղեցնում են, համապատասխանաբար,՝ 48-րդ, 49-րդ եւ 94-րդ հորիզոնականները:

Վարկանիշային նախորդ ցուցակում Արոնյանը 4-րդն էր:

Կանանց վարկանիշային աղյուսակում հայ շախմատիստուհիներից հայտնվել են գրոսմայստերներ Լիլիթ Մկրտչյանը, Էլինա Դանիելյանը եւ Լիլիթ Գալոյանը՝ զբաղեցնելով, համապատասխանաբար, 16-րդ, 18-րդ եւ 87-րդ հորիզոնականները: Կանանց աղյուսակը գլխավորում է հունգարացի Յուդիթ Պոլգարը:

ՖԻԴԵ-ի Աշխարհի ուժեղագույն շախմատիստների ցուցակը 2812 միավորով այս պահին գլխավորում է Գարի Կասպարովը (Ռուսաստան), ով տարբեր տարիների 23 անգամ հայտնվել է ՖԻԴԵ-ի ամսական վարկանիշային աղյուսակների առաջին հորիզոնականում:


Հասմիկ Սմբատյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG