Մատչելիության հղումներ

Ռեջեփ Էրդողան. «2010-ը հաջողությունների տարի է լինելու Թուրքիայի համար»


«Թուրքիայի կառավարությունը անցած տարվա եւ իշխանավարման 7 տարիների ընթացքում գրեթե ամբողջությամբ իրականացրել է իր ծրագրերը», - հայտարարել է երկրի վարչապետ Ռեջեփ Էրդողանը եւ ընդգծել. - «2010 թվականը հաջողությունների տարի է լինելու Թուրքիայի համար։ Այն ավելի պայծառ է լինելու, քան անցնած 2009-ը»։

«Անադոլու» լրատվական գործակալության փոխանցմամբ` հայտարարությունները հնչել են իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության համագումարում։

«Մեր իշխանավարության ընթացքում մենք մի քանի ճգնաժամի վկա ենք դարձել, տեղի են ունեցել մի շարք լուրջ զարգացումներ՝ Իրաքի գրավումը, ահաբեկիչների հարձակումները, համապետական ու տեղական ընտրությունները, սակայն մենք հաղթահարել ենք այդ դժվարությունները՝ Թուրքիայի կայուն տնտեսական կառուցվածքի եւ իշխող կուսակցության հզորության շնորհիվ», - ընդգծել է վարչապետը։

Անդրադառնալով արտահերթ ընտրություններ անցկացնելու անհրաժեշտության մասին ընդդիմադիրների հայտարարություններին՝ Էրդողանն ասել է. - «Խելամիտ եւ իր հայրենիքը սիրող մարդը նման պահանջ չպետք է ներկայացնի. արտահերթ ընտրությունները ծուղակ են, որ միայն վնաս կհասցնեն Թուրքիային»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG