Մատչելիության հղումներ

Իրանի նախագահը ժամանում է Թուրքմենստան` բացելու երկու երկրները միացնող նոր գազատարը


Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը այսօր ժամանում է Թուրքմենստան` մասնակցելու երկու երկրները միացնող երկրորդ գազատարի բացման արարողությանը:

Պաշտոնյաների վկայությամբ` Թուրքմենստանի Դովլեթաբադ գազի հանքավայրը Իրանի Սարախս նահանգին միացնող գազատարի սկզբնական թողունակությունը տարեկան 6 միլիարդ խորանարդ մետր է:

Թուրքմենստանը եւ Իրանը միացնող առաջին` Կորպեջե - Քորդքուի գազատարը բացվել է 1997 թվականին:

Իրանի նախագահի այցի շրջանակներում նախատեսվում են նաեւ բանակցություններ Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուխամեդովի հետ:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG