Մատչելիության հղումներ

Ռուսաստանը վերականգնել է նավթի մատակարարումը Բելառուս


Ռուսաստանը վերականգնել է նավթի մատակարարումը Բելառուս` չնայած բազային համաձայնությունը երկու երկրների միջեւ դեռեւս ձեռք չի բերվել: Այս մասին «Ինտերֆաքս» լրատվական գործակալությանը ասել է Ռուսաստանի փոխվարչապետ Իգոր Սեչինը:

Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը հրահանգել էր անհապաղ կարգավորել Բելառուսի հետ ծագած խնդիրը` կապված առանց մաքսատուրքի նավթի մատակարարման հետ:

Ավելի վաղ պաշտոնական Մինսկի հայտարարել էր, թե դադարեցնելու է էլեկտրաէներգիայի տարանցիկ փոխադրումը Ռուսաստանի ամենաարեւմտյան` Կալինինգրադի մարզ, եթե Մոսկվան հրաժարվի կատարել նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG