Մատչելիության հղումներ

Լաս Վեգասի դատարանի շենքում փոխհրաձգության հետեւանքով երկու մարդ է զոհվել


Երկու մարդ զոհվել է երեկ Միացյալ Նահանգների Լաս Վեգաս քաղաքի դատարանի շենքում տեղի ունեցած փոխհրաձգության հետեւանքով:

Ականատեսների վկայությամբ` սեւազգեստ մի տղամարդ մտել է դատարանի շենք եւ դեռեւս չպարզված պատճառներով կրակ բացել: Ոստիկանության պատասխան կրակով հարձակվողը սպանվել է:

Փոխհրաձգության հետեւանքով զոհվել է մեկ ոստիկան, եւս մեկը վիրավորվել է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG