Մատչելիության հղումներ

logo-print

Միացյալ Նահանգները խստացնում է միջազգային ավիաչվերթների ուղեւորների ստուգումները


Անվտանգության առումով Վաշինգտոնի կողմից ռիսկային համարվող 14 երկրներից Միացյալ Նահանգներ ժամանող ավիաուղեւորների ստուգումները երկուշաբթի օրվանից խստացվում են:

«Ահաբեկչության հովանավոր պետություններից»՝ Կուբայից, Իրանից, Սուդանից եւ Սիրիայից (կամ այդ երկրների տարանցումով) ժամանող ուղեւորները օդանավ մտնելուց առաջ նաեւ խուզարկվում են եւ ստուգվում են նրանց ձեռքի իրերը:

Ստուգումները խստացվում են նաեւ Աֆղանստանից, Ալժիրից, Իրաքից, Լիբանանից, Լիբիայից, Նիգերիայից, Սաուդյան Արաբիայից, Սոմալիից եւ Եմենից ժամանող ուղեւորների համար:

Անվտանգության միջոցառումների խստացումը հետեւել է անցած տարեվերջին Դեթրոյթ ժամանող ինքնաթիռում ահաբեկչության փորձին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG