Մատչելիության հղումներ

Իրանի նախագահը սկսում է միջինասիական ուղեւորությունը


Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը այսօր Դուշանբեում ասել է, որ իր երկիրը համագործակցելու է Տաջիկստանի հետ տարածաշրջանային անվտանգության ամրապնդման եւ Աֆղանստանում ու Պակիստանում կայություն հաստատման ուղղությամբ:

Իրանի նախագահը լրագրողներին հարցերին պատասխանել է Տաջիկստանի նախագահ Իմոմալի Ռահմոնի հետ բանակցությունների ավարտին:

Ահմադինեջադը հայտարարել է նաեւ, որ պաշտոնական Թեհրանը շարունակելու է ներդրումները Տաջիկստանի էներգետիկայի, գյուղատնտեսության եւ այլ ոլորտներում:

Վաղը Իրանի նախագահը մեկնում է Թուրքմենստան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG