Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը կրկին կոչ է անում Իրանին ընդունել համաշխարհային հանրության առաջարկը


Միացյալ Նահանգները կրկին կոչ են արել Իրանին ընդունել համախարհային հանրության առաջարկը՝ ուրանը հարստացնել արտասահմանում:

Պաշտոնական Թեհրանը մերժել է այդ առաջարկը՝ հայտարարելով, թե «Արեւմուտքը չափազանց շատ նախապայմաններ է դնում»:

ԱՄՆ-ի Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Մայք Համերը հայտարարել է, թե «մերժելով այդ առաջարկը՝ Իրանն արգելափակում է միջուկային խնդիրը լուծելու ուղին»:

Շաբաթ օրը Իրանի արտգործնախարար Մոթաքին հայտարարել էր, թե Իրանը «կզբաղվի հարստացված ուրանի արտադրությամբ՝ եթե արեւմտյան երկրները հրաժարվեն վաճառել այն»:

Համաշխարհային հանրությունը մտավախություն ունի, որ Իրանը միջուկային զենք է մշակում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG