Մատչելիության հղումներ

Շեւարդնաձեն պատրաստ է նպաստել վրաց-ռուսական հարաբերությունների կարգավորմանը


Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շեւարդնաձեն կողմ է, որ 2010 թվականին ձեռնարկվեն կոնկրետ քայլեր վրաց-ռուսական հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ՝ «երկու երկրների պետական շահերի հիման վրա»:

Ռուսաստանյան ԻՏԱՌ-ՏԱՍՍ լրատվական գործակալության հետ հարցազրույցում Շեւարդնաձեն ասել է, թե «հնարավոր չէ լուծել Վրաստանի առջեւ կանգնած հիմնախնդիրները՝ առանց Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորելու»:

«Կարծում եմ, որ անհրաժեշտ է այդ նպատակին հասնելու համար օգտագործել Վրաստանի եւ Ռուսաստանի քաղաքական ու հասարակական գործիչների, լրագրողների, մշակույթի գործիչների հնարավորությունները», - մանրամասնել է նա:

Հարցին, թե պատրաստ է անձամբ մասնակցել վրաց-ռուսական հարաբերությունների կարգավորմանը, Վրաստանի նախկին նախագահը պատասխանել է. - «Ես թոշակառու քաղաքական գործիչ եմ եւ չեմ պատրաստվում վերադառնալ քաղաքականություն, բայց եթե հարկ լինի՝ պատրաստ եմ իմ խորհուրդներով ու կապերով նպաստել այդ գործընթացին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG