Մատչելիության հղումներ

Իրաքից ԱՄՆ-ի զորքերի դուրսբերման հիմնական փուլը կմեկնարկի մայիսին


Թեեւ Իրաքում հետաձգվել են խորհրդարանական ընտրությունները՝ հունվարի փոխարեն դրանք կանցկացվեն մայիսին, ամերիկյան զորքերի դուրսբերումը այդ երկրից կիրականացվի ըստ նախկին ժամանակացույցի:

Իրաքում ԱՄՆ-ի զինված ուժերի հրամանատար, գեներալ Ռեյ Օդյեռնոն հայտարարել է, որ զորքերի դուրսբերման հիմնական փուլը, ինչպես եւ ծրագրված էր, կսկսվի մայիսից՝ եթե վիճակը երկրում կայուն լինի:

Միացյալ Նահանգներն Իրաքում ունի 110 հազար զինծառայող: Մարտական զորամիավորումները դուրս բերելուց հետո, երկրում կմնան օժանդական ստորաբաժանումների մոտ 50 հազար ներկայացուցիչներ:

Ամերիկյան բոլոր զինծառայողները Իրաքից դուրս են բերվելու մինչեւ 2011-ի տարեվերջը:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG