Մատչելիության հղումներ

Փակվել են ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի դեսպանատները Եմենում


Ահաբեկչական հարձակման սպառնալիքների պատճառով փակվել են Եմենում Միացյալ Նահանգների եւ Մեծ Բրիտանիայի դեսպանատները:

Միացյալ Նահանգների դեսպանատան կայքէջում տեղադրված հայտարարության մեջ ասված է, որ դա արվել է ի պատասխան «Արաբական թերակղզու Ալ-Ղաիդա» խմբավորման սպառնալիքների՝ «հարձակումներ գործել Եմենում ամերիկյան հաստատությունների վրա»:

Նշված խմբավորումը կապ ունի Ծննդյան տոներին Ամստերդամ – Դեթրոյթ չվերթի ուղեւորատար ինքնաթիռում ահաբեկչության փորձի հետ: Հաղորդվում էր, թե կասկածյալը՝ Նիգերիայի քաղաքացի Ումար Ֆարուկ Աբդուլ Մութալաբը, վարժանք է անցել Եմենում:

Միաժամանակ, ԱՄՆ-ը եւ Մեծ Բրիտանիան մտադիր են ֆինանսական աջակցություն տրամադրել Եմենին՝ երկրի հարավում ամրապնդված «Ալ-Ղաիդա»-ի զինյալների դեմ պայքարելու համար:

Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման եւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Գորդոն Բրաունը այսօր պայմանավորվել են ֆինանսավորել Եմենի ոստիկանության հակաահաբեկչական ստորաբաժանումների գործունեությունը:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG