Մատչելիության հղումներ

Մուսավին «չի վախենում» հանուն բարեփոխումների մեռնելուց


Իրանի ընդդիմության առաջնորդ Միր-Հոսեյն Մուսավին երեկ հայտարարել է, թե «չի վախենում» հանուն բարեփոխումների մեռնելուց:

Անցած շաբաթավերջի արյունալի բախումների ընթացքում իր զարմիկի զոհվելուց հետո արած առաջին հրապարակային հայտարարությունում Մուսավին զգուշացրել է երկրի կառավարությանը, որ վերջինի մարտավարությունը ներքին ընդվզում է առաջացնում, եւ քաղաքական բարեփոխումների 5-մասանոց պլատֆորմ է առաջարկել:

«Ենթադրենք, դուք լռեցնում եք ժողովրդին ձերբակալություններով, բռնություններով եւ սպառնալիքներով: Ի՞նչ լուծում ունեք դուք ռեժիմի մասին ժողովրդի կարծիքի փոփոխության համար», - հայտարարել է իրանական ընդդիմության առաջնորդը:

Ավելի վաղ` հինգշաբթի օրը Իրանի գերագույն առաջնորդ այաթոլա Ալի Խամենեիի ներկայացուցիչը հայտարարել էր, թե ընդդիմության առաջնորդները «Աստծո թշնամիներ» են, որոնց պետք է մահապատժի ենթարկել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG