Մատչելիության հղումներ

Տոնական շաբաթը «Մաքսլիբերթի»-ի եթերում, ավանդական նոր տարուց ու կենացներից մինչև վիրտուալ Ամանոր ու ֆորումային մաղթանքներ: «Ազատություն» ռադիոկայանի երիտասարդական ծրագիրը տոնական օրերին կներկայացնի հատուկ հաղորդումների շարք:

Դեկտեմբերի 30. 2009-ը ամփոփում ենք մենք` «Մաքսլիբերթի»- ականներս, անցնող տարվա հետաքրքիր ու կարևոր պատմությունները, որ չեն վրիպել մեր աչքից:

Դեկտեմբերի 31. Հետ նայենք նախորդ 364 օրերին ու տարեմուտից ժամեր առաջ, անակնկալներով, ողջ տարին եթերից դուրս մնացած ամենաուրախ դրավագներով դիմավորենք 2010-ը:

Հունվարի 1. 2010-ի առաջին օրը աստղերի հետ. տոնական հաղորդման հերոսներն են հայկական շոու բիզնեսի ամենավառ անունները` երգիչներ ու դերասաններ: Աստղային կենացներ, արտասովոր ամանոր, նոր տավա սեղան, նվերներ ու տոնածառ:

Հունվարի 2. 2009-ի մշակութային տարին, համաշխարհային աստղերը Երեւանում, պրեմիերաներ ու ձախողումներ: Եվ նոր տարվա մշակութային անակնկալները. բացառիկ հարցազրույց Էմմիի եւ Միհրանի հետ «Եվրատեսիլ»-ի շեմին:

Հունվարի 3. Տոնական ռիթմերը կրթական ոլորտում: ԿԳ նախարարը, բուհերի ռեկտորներն ու ուսանողները ամփոփում են 2009-ը եւ կենացներով ու մաղթանքներով դիմավորում նոր տարին:

Հունվարի 4. Ազգային նոր տարիներ. 2010-ն են դիմավորում Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունները` ասորիները, եզդիները եւ ռուս մոլոկանները

Հունվարի 5. Վիրտուալ Ամանոր. տարեմուտը «Facebook»-ում եւ «Odnoklassnik»-ում, սոցիալական ցանցերի ցեցերն ու բլոգերները նոր տարի են նշում ռադիոթերում` օնլայն:

Հունվարի 6` Տոնական եթերի վերջին ակորդը. Սուրբ Ծնունդ եւ վերադարձ իրականություն. քննարկումներ կապված 2010-ի հետ` 2009-ին չփակված ու նոր տարում շարունակվող աղմկոտ պատմությունները:


Ամանորի լավագույն մաղթանքներով` «Մաքսլիբերթի»:
XS
SM
MD
LG