Մատչելիության հղումներ

logo-print

Սկսվում է «Էմմիի եւ Միհրանի տարին»


Էմմին պատրաստվում է Եվրատեսիլին

Էմմին պատրաստվում է Եվրատեսիլին

«2010-ը Էմմիի եւ Միհրանի տարին է», - «Մաքսլիբերթի»-ի հետ զրույցում հայտարարեց էմմին` կոչ անելով բոլորին ժպտալ ու մի կողմ թողնել բացասական զգացողությունները: Իսկ տարին իրենցն է համարում, քանի որ միասին հայտ են ներկայացնելու Եվրատեսիլ 2010-ին:

3 ամիսների փորձերից, ձայնագրություններից, սպորտի ու պարի պարապմունքներից հետո Էմմին հավատում է, որ հոգեպես ու ֆիզիկապես պատրաստ է Հայաստանի դրոշը պարզել եվրոպացի հանդիսատեսի առջեւ: Իսկ Միհրանի հետ աշխատելու միտքը պատահական չի ծնվել, համատեղելով ուժերը` ձգտելու են հասնել առավելագույն արդյունքի:

Առաջիկայում Էմմի եւ Միհրան զույգը իր աշխատանհքների արդյունքը կներկայացնի նախ հայ հանդիսատեսին, քանի որ Եվրատեսիլ երգի մրցույթի մենաշնորհը Հանրային հեռուստաընկերությանն է պատկանում, որն էլ այս տարի նույնպես որոշել է նախընտրական փուլ անցկացնել եւ ընտրել Հայաստանի ներկայացուցչին ու երգը: Էմմին ու Միհրանը մի քանի տարբեր երգեր են պատրաստել, իրենք էլ այս պահին դեռ վերջնական չեն կողմնորոշվել, թե որը կընտրեն: Մի բան Միհրանը վստահեցնում է` «նման շոու շատերը դեռ չեն տեսել»:

Հունվարի 2-ին` «Մաքսլիբերթի»-ի տոնական եթերում, լսեք Էմմիի եւ ամերիկաբնակ Միհրանի բացառիկ հարցազրույցը:
XS
SM
MD
LG