Մատչելիության հղումներ

Դմիտրի Մեդվեդեւը շնորհավորել է ԱՊՀ-ի գործընկերների գալիք Նոր տարին


Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը շնորհավորել է ԱՊՀ-ի երկրների ղեկավարների գալիք Նոր տարին:

Ինչպես տեղեկացնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը` վկայակոչելով Կրեմլի մամուլի ծառայության հաղորդագրությունը, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին Դմիտրի Մեդվեդեւի հղած ուղերձում, մասնավորապես, ասված է. - «Անցնող տարում Ռուսաստանը եւ Հայաստանը համատեղ ջանքերով լուրջ առաջընթաց են ապահովել փոխշահավետ բազմակողմանի կապերի խորացման գործում: Ինտենսիվ քաղաքական երկխոսության ծանրակշիռ արդյունքները տալիս են բոլոր հիմքերը` եկող տարում ակնկալելու ռուս - հայկական համագործակցության դրական դինամիկա` ի շահ մեր երկրների ժողովուրդների բարեկամության բազմադարյա ավանդույթների ամրապնդման, տարածաշրջանային կայունության եւ անվտանգության»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG