Մատչելիության հղումներ

Օբամա. Ինքնաթիռում ահաբեկչության փորձը ԱՄՆ-ի անվտանգության «համակարգային ձախողման» հետեւանք է


Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի խոսքով, Ծննդյան տոների ժամանակ Ամստերդամ-Դետրոյտ ինքնաթիռում նախաձեռնված ահաբեկչության փորձը ԱՄՆ-ի անվտանգության ապահովման «համակարգային ձախողման» արդյունք է։

Դեկտեմբերի 25-ին Նիգերիայի 23-ամյա քաղաքացի Ումար Ֆարուկ Աբդուլ Մութալաբը փորձել էր ինքնաթիռում գործի գցել ոտքին ամրացված պայթուցիկ սարքը, սակայն պայթուցիչը խափանվել էր։ Աբդուլ Մութալաբը կարողացել էր պայթուցիկ սարքը անցկացնել Լաոսի եւ Ամստերդամի օդանավակայաններում տեղադրված մետաղորսիչ սարքերի եւ անվտանգության համակարգերի միջով։

«Ալ-Ղաիդա» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է դեկտեմբերի 25-ին` Ծննդյան տոներին ամերիկյան ինքնաթիռը պայթեցնելու փորձի պատասխանատվությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG