Մատչելիության հղումներ

ԼՂ վարչապետ. «Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում չկար ոչ ձեռքբերում եւ ոչ էլ ձախողում»


Լեռնային Ղարաբաղի վարչապետ Արա Հարությունյան

Լեռնային Ղարաբաղի վարչապետ Արա Հարությունյան

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում չկար ոչ ձեռքբերում եւ ոչ էլ ձախողում», - երեքշաբթի լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Լեռնային Ղարաբաղի վարչապետ Արա Հարությունյանը:

«Հայաստանի արտգործնախարարը փորձել է ինչ-որ չափով արդարանալ, ասելով՝ ճիշտ է, Մադրիդյան սկզբունքները Ղարաբաղը պաշտոնապես չի ստացել, բայց հանդիպումների ժամանակ ծանոթացնում են գործող բանակցային գործընթացի մասին», - պատմեց վարչապետը՝ հավելելով. - «Ցանկացած որոշում եւ բանակցային գործընթաց կձախողվի, եթե չհարգվի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը»:
XS
SM
MD
LG