Մատչելիության հղումներ

Ճանապարհային ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է իրականացնելու դեկտեմբերի 25-ից հունվարի 14-ը


Ամանորյա տոների հետ կապված ճանապարհային ոստիկանությունը երկրի ողջ տարածքում ուժեղացված ծառայություն է իրականացնելու դեկտեմբերի 25-ից հունվարի 14-ը։ Այդ մասին երեքշաբթի լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Հայաստանի ճանապարհային ոստիկանության պետ, գնդապետ Մարգար Օհանյանը։

«Եթե լինեն այնպիսի խախտումներ, որոնք վթարածին չեն, որոնք ուրիշ քաղաքացիների կյանքին եւ առողջության վտանգ չեն սպառնում, միգուցե տեսուչները մոտենան բարի կամքով, ներելով», - խոստացավ գնդապետ Օհանյանը՝ միաժամանակ զգուշացնելով, որ կոպիտ խախտումների, հարբած վարելու, արագության գերազանցման դեպքում տեսուչները զիջումների չեն գնա՝ «պատժվելու է ամենախիստ ձեւով»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG