Մատչելիության հղումներ

Փախուստ ոստիկանության բաժնից


Երկուշաբթի օրը ոստիկանության Կենտրոնի քննչական բաժնից փախուստ է կատարել 36-ամյա Արման Պողոսյանը:

Ոստիկանության հաղորդագրության համաձայն, «դեկտեմբերի 28-ին, ժամը 17:30-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնում գրություն է ստացվել, որ Քրեական օրենսգրքի 266 հոդվածի («Թմրամիջոցների, հոգեներգերծուն նյութերի, դրանց համարժեքների եւ պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով») 3-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործով ձերբակալված Արման Պողոսյանը նույն օրը, ժամը 14:40-ի սահմաններում, ոստիկանության Կենտրոնի քննչական բաժնում քննչական գործողություններ կատարելու ժամանակ բռունցքով հարվածել, կյանքի եւ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն է գործադրել իր ծառայողական պարտականությունները կատարող քննիչ Աշոտ Մ.-ի նկատմամբ եւ օգտվելով վերջինիս գիտակցության ժամանակավոր կորստից` դիմել է փախուստի»:

Փաստի առթիվ գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 355 («Փախուստն ազատազրկման վայրից, կալանավորվածներին պահելու վայրից կամ ձերբակալվածներին պահելու վայրից») եւ 316 («Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը») հոդվածների 1-ին մասերի մեղադրանքով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG