Մատչելիության հղումներ

Պաշտոնական Մոսկվան Վրաստանին թույլատրել է չարտերային չվերթ իրականացնել դեպի Ռուսաստան


Պաշտոնական Մոսկվան թույլատրել է Վրաստանին չարտերային չվերթ իրականացնել դեպի Ռուսաստան` դեկտեմբերի 29-ին եւ 30-ին:

2008 թվականի օգոստոսյան պատերազմից ի վեր չվերթները Թբիլիսիից Ռուսաստան չէին գործում:

Georgian Airways վրացական ավիաընկերությունը, սակայն, հայտարարել է, որ չնայած թույլտվությանը` մոտ ժամանակներս չի կարող կազմակերպել Թբիլիսիից Մոսկվա եւ Սանկտ Պետերբուրգ չվերթները, քանի որ չի հասցրել նախապատրաստվել:

Վրացական ավիաընկերությունը ծրագրում է այդ չվերթները իրականացնել հունվարին:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG