Մատչելիության հղումներ

«Մոլորակ» հանդես. աշխարհի անցուդարձը


Իրան -- Նոր բախումներ ընդդիմության եւ իրավապահների միջեւ, 27-ը դեկտեմբերի, 2009թ.

Իրան -- Նոր բախումներ ընդդիմության եւ իրավապահների միջեւ, 27-ը դեկտեմբերի, 2009թ.


Անցած շաբաթավերջին Իրանում նոր բախումներ են տեղի ունեցել ընդդիմության եւ իրավապահների միջեւ, որոնց հետեւանքով, ինչպես երկուշաբթի առավոտյան հաղորդել է երկրի պետական հեռուստատեսությունը, զոհվել է 8 մարդ, այդ թվում` Իրանի ընդդիմության առաջնորդ Միր-Հոսեյն Մուսավիի զարմիկը:

Թուրքիայում շարունակվում են բախումները քրդերի եւ ոստիկանության միջեւ։ Այն բանից հետո, երբ Սահմանադրական դատարանը կասեցրեց քրդական «Ժողովրդավարական հասարակություն» կուսակցության գործունեությունը, զայրացած քրդերը փողոց դուրս եկան։ Իրավապահների հետ բախումների արդյունքում զոհվեց 3 ցուցարար, ձերբակալվել են ավելի քան 30 քուրդ քաղաքական գործիչ։

Մանրամասները՝ «Մոլորակ» ծրագրի այս թողարկման մեջ։ «Մոլորակը» պատրաստել են Հեղինե Բունիաթյանը, Արմեն Քոլոյանը, Հրայր Թամրազյանը։
XS
SM
MD
LG