Մատչելիության հղումներ

logo-print

«Սիլ» կոնցեռնի աշխատակիցները ոստիկանությունում պահվել են մինչեւ ուշ գիշեր


Շաբաթ օրը ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից ոստիկանության բաժանմունք տարված` Սուքիասյանների ընտանիքին պատկանող «Սիլ» կոնցեռնի «Նարեկ» ընկերության տնօրենին, հաշվապահին ու մի շարք այլ աշխատակիցների պահել են մինչեւ ուշ գիշեր, ապա բաց թողել: Այդ մասին երկուշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանին հայտնեցին «Սիլ» կոնցեռնից:

Սուքիասյանների շահերի ներկայացուցիչ, փաստաբան Արա Զոհրաբյանը շաբաթ օրը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցել էր, որ ոստիկաններն իրենց գործողություններին որեւէ օրինական բացատրություն չեն տվել:

Ըստ Զոհրաբյանի, նույն օրը ոստիկանները ստուգումներ են անցկացրել նաեւ «Սիլ» կոնցեռնին պատկանող «Երեւան կահույք» ընկերությունում եւ «Աստղիկ» արտադրական կոոպերատիվում:


Տիգրան Ավետիսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG