Մատչելիության հղումներ

logo-print

Նոր ստուգումներ «Սիլ» կոնցեռնում


Շաբաթ օրը ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության աշխատակիցները ոստիկանության բաժանմունք են տարել Սուքիասյանների ընտանիքին պատկանող «Սիլ» կոնցեռնի «Նարեկ» ընկերության տնօրենին, հաշվապահին ու մի շարք այլ աշխատակիցների:

Սուքիասյանների շահերի ներկայացուցիչ, փաստաբան Արա Զոհրաբյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ ոստիկաններն իրենց գործողություններին որեւէ օրինական բացատրություն չեն տվել:

Ըստ Զոհրաբյանի, նույն օրը ոստիկանները ստուգումներ են անցկացրել նաեւ «Սիլ» կոնցեռնին պատկանող «Երեւան կահույք» ընկերությունում եւ «Աստղիկ» արտադրական կոոպերատիվում:


Տիգրան Ավետիսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG