Մատչելիության հղումներ

Ձերբակալվել է խոհանոցային դանակով ծնողներին սպանելու մեջ կասկածվող երիտասարդը


Ոստիկանությունը բերման է ենթարկել Գեղարքունիքի մարզի Շատվան գյուղի մի բնակչի, ով, ենթադրաբար, կենցաղային հողի վրա ծագած վիճաբանության ժամանակ սպանել է սեփական ծնողներին։

Ոստիկանության կայքէջի հաղորդագրության համաձայն, 35-ամյա մարդասպանը բերման է ենթարկվել դեկտեմբերի 25-ին, ժամը 03.30-ի սահմաններում։

Ոստիկանությունը պնդում է, որ նույն օրը, ժամը 01.00-ի սահմաններում, իրենց տանը ծագած վիճաբանության ժամանակ, Արթուր Նազարյանը խոհանոցային դանակով կոկորդները կտրելով` սպանել է ծնողներին եւ դիմել է փախուստի։

Հանցագործության գործիք ծառայած դանակն առգրավված է։ Կատարվում է նախաքննություն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG