Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ում հետաքննվում է Ծննդյան տոների հետ կապված ահաբեկչության փորձը


Միացյալ Նահանգների իշխանությունները ձերբակալել են նիգերիացի մի տղամարդու, ով, ենթադրաբար, փորձել է Ծննդյան տոների օրը ահաբեկչական ակցիա իրականացնել՝ պայթեցնելով Ամստերդամ – Դետրոյտ ուղղությամբ չվերթ կատարող ուղեւորատար ինքնաթիռը։

Ամերիկյան լրատվամիջոցները հաղորդում են, որ Նիգերիայի 23-ամյա քաղաքացին փորձել է գործի գցել իր ոտքին ամրացված պայթուցիկ սարքը, սակայն պայթուցիչը խափանվել է։ Ընդ որում, ահաբեկիչը ուժեղ այրվածքներ է ստացել, իսկ ինքնաթիռի մյուս ուղեւորները վնասազերծել են նրան։

Ահաբեկիչը՝ Ումար Ֆարուկ Աբդուլ Մութալաբը, տեղափոխվել է հիվանդանոց։ Հաղորդագրությունների համաձայն, նա խոստովանել է, որ գործել է «Ալ-Ղաիդա» ահաբեկչական խմբավորման հանձնարարությամբ։

Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման կարգադրել է ուժեղացնել օդային տրանսպորտի անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG