Մատչելիության հղումներ

Կաթոլիկները եւ բողոքականները տոնում են Սուրբ Ծնունդը. Վատիկանում պատարագի ժամանակ Պապին վայր են գցել


Աշխարհի կաթոլիկները եւ բողոքականները այսօր տոնում են Սուրբ Ծնունդը:

Վատիկանում` Սուրբ Պետրոսի տաճարում անցած գիշեր Սուրբ Ծննդի պատարագ է մատուցվել` Հռոմի պապ Բենեդիկտոս տասնվեցերորդի գլխավորությամբ:

Պատարագի ժամանակ միջադեպ է գրանցվել. մի կին անցել է արգելապատնեշի վրայով եւ նետվել դեպի Հռոմի պապը` վայր գցելով նրան: Պապին օգնել են ոտքի կանգնել անվտանգության աշխատակիցներն ու հոգեւորականները, ինչից հետո Բենեդիկտոս տասնվեցերորդը շարունակել է պատարագը:

Հայ առաքելական եկեղեցին Սուրբ Ծնունդը նշում է հունվարի 6-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG