Մատչելիության հղումներ

Կառավարությունը հավանություն տվեց նոր ատոմակայանի կառուցման նպատակով ստեղծվող ընկերության հիմնադիր փաստաթղթերին


Հայաստանի կառավարությունը այսօր հավանություն է տվել երկրում ատոմային նոր էներգաբլոկ(ներ)ի կառուցման նպատակով ստեղծվող «Մեծամորէներգաատոմ» փակ բաժնետիրական ընկերության հիմնադիր պայմանագրին եւ կանոնադրությանը:

Դրանով, վարչապետ Տիգրան Սարգսյանի դիտարկմամբ, ավարտվում է այս նախաձեռնության իրավական փուլը եւ սկսվում է գործնական աշխատանքի ժամանակաշրջանը:

Ատոմային նոր էներգաբլոկի կառուցման նպատակով փակ բաժնետիրական ընկերություն ստեղծելու մասին որոշման նախագիծը, ըստ որի` հայկական կողմը ռուսաստանյան «Ատոմստրոյ-Էքսպորտ» ընկերության հետ համատեղ ստեղծում է փակ բաժնետիրական ընկերություն` 60 միլիոն դրամ (շուրջ 155 հազար դոլար) կանոնադրական կապիտալով, կառավարությունը հավանության է արժանացրել դեկտեմբերի սկզբին:

Հայաստանում նոր միջուկային էներգաբլոկի կառուցման ծրագրի իրականացման նպատակով կառավարման ծառայությունների ձեռք բերման համար հայտարարված մրցույթում հաղթել է Warley Parsons միջազգային կոնսորցիումը, որը հիմնադրվել է 30 տարի առաջ Ավստրալիայում:


Ռուբեն Մելոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG