Մատչելիության հղումներ

Միխեիլ Սահակաշվիլի. «Ղարաբաղյան խնդրի լուծման բանալին Ռուսաստանի դիրքորոշումն է»


«Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման բանալին Ռուսաստանի դիրքորոշումն է», - «Էխո Մոսկվի» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին:

«Տարիներ շարունակ ես լսում եմ եվրոպացի դիվանագետների լավատեսական հայտարությունները, թե ուր որ է խնդիրը լուծվելու է, որ մենք լուրջ դիվանագիտական ճեղքման շեմին ենք: Կարծում եմ, միջնորդները պարզապես ցանկալին որպես իրականություն են ներկայացնում», - ասել է Վրաստանի նախագահը:

«Սա բարդ խնդիր է, եւ դրա լուծման բանալին Ռուսաստանն է: Կան, իհարկե, օբյեկտիվ խնդիրներ Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերություններում: Բայցեւայնպես, հարցի լուծման միայն մի դեղատոմս գոյություն ունի` ուղղակի բանակցություններ այդ երկու պետությունների միջեւ», - ընդգծել է Սահակաշվիլին:

Վրաստանի նախագահի համոզմամբ` «բանակցային պրոցեսի ընթացքում պետք է հաշվի առնվեն միջագային իրավունքի նորմերը, այդ թվում մարդկանց` սեփական օջախները վերադառնալու իրավունքը, ինչպես նաեւ պետական ինքնիշխանության սկզբունքը»:

Խոսելով հայ - թուրքական հարաբերությունների բարելավման գործընթացի մասին` Վրաստանի նախագահը հայտարարել է. - «Իրավիճակը բարելավելու համար բանակցություններ են անհրաժեշտ: Այս առումով հայ - թուրքական բանակցությունները կարող եմ հիշատակել` թեեւ կածում եմ, որ ամեն դեպքում դրանք պետք է համակարգվեն Ադրբեջանի հետ: Բայցեւայնպես, լավ է, երբ մարդիկ փորձում են հարաբերություններ հաստատել, միմյանց հետ առեւտուր անել, համակերպվել միմյանց»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG