Մատչելիության հղումներ

Ռուսաստանը ամբողջությամբ չի կատարել ռուս - վրացական պատերազմի դադարեցման պայմանագրի պահանջները


Ռուսաստանը ամբողջովին չի կատարել անցած տարի կնքված պայմանագրի դրույթները, որը վերջ դրեց ռուս - վրացական օգոստոսյան պատերազմին: Այդ մասին հայտարարել է վրաց - աբխազական եւ վրաց - օսական հակամարտությունների գոտում գործող Եվրամիության մոնիտորինգային խմբի ղեկավարը:

Ըստ Հանսյորգ Հաբերի, մասնավորապես, մինչ օրս Ռուսաստանը ետ չի քաշել իր զորքերը նախապատերազմական դիրքեր, ինչը պարտավոր էր անել ըստ պայմանագրի:

Հաբերը նաեւ ավելացրել է, թե Ռուսաստանը շարունակում է մերժել պաշտոնական Բրյուսելի խնդրանքը` եվրոպացի դիտորդներին թույլ տալ մուտք գործել Աբխազիա ու Հարավային Օսիա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG