Մատչելիության հղումներ

logo-print

ՄԱԿ-ը ակնկալում է, որ Կիպրոսի հարցում գալիք տարի համաձայնություն ձեռք կբերվի


ՄԱԿ-ի տարածած հաղորդագրության համաձայն, 2010 թվականին Կիպրոսի հունական եւ թուրքական հատվածները ակտիվացնելու են բանակցային գործընթացը` նպատակ ունենալով նույն տարում հասնել համաձայնության եւ վերջ դնել ավելի քան 35 տարի շարունակվող հակամարտությանն ու կղզու բաժանմանը:

Հաղորդագրության մեջ ասվում է, որ հունվարին Նիկոսիայում գտնվող ՄԱԿ-ի գրասենյակում Կիպրոսի Հանրապետության նախագահ Դեմետրիս Խրիստոֆիասը եւ կղզու թուրքական հատվածի ղեկավար Մեհմեդ Ալի Թալաթը բանակացությունների երկու փուլ են անցկացնելու, որոնցից յուրաքանչյուրը տեւելու է երեք օր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG