Մատչելիության հղումներ

«Մոլորակ» հանդես. աշխարհի անցուդարձը


Իրան -- Հայտնի ընդդիմախոս հոգեւորական, մեծ այաթոլա Հոսեյն Մոնթազերիի հուղարկավորությունը

Իրան -- Հայտնի ընդդիմախոս հոգեւորական, մեծ այաթոլա Հոսեյն Մոնթազերիի հուղարկավորությունը


Հազարավոր իրանցիներ այսօր Ղոմ քաղաքում մասնակցել են հայտնի ընդդիմախոս հոգեւորական, մեծ այաթոլա Հոսեյն Մոնթազերիի հուղարկավորությանը:

Վրաստանի մեծությամբ երկրորդ քաղաքում` Քութայիսիում անցած շաբաթավերջին ողբերգություն տեղի ունեցավ. Հայրենական մեծ պատերազմի զոհերի հուշարձանի ապամոնտաժման ընթացքում իրականացված պայթյունի հետեւանքով զոհվեցին մի կին եւ նրա 8-ամյա դուստրը։ Ընդդիմադիր ուժերը բողոքի ցույց են անցկացրել Քութաիսիում։

Ռուսաստանում նշում են Իոսիֆ Ստալինի ծննդյան 130-ամյակը։

Գյուլնարա Քարիմովան՝ Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովի ավագ դուստրը, առաջին անգամ հայտնվել է Շվեյցարիայի ամենահարուստ մարդկանց տասնակում՝ իր շուրջ 600 մլն դոլար ունեցվածքով զբաղեցնելով 9-րդ հորիզոնականը:
XS
SM
MD
LG