Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ի Սենատը ավարտել է առողջապահական ռեֆորմի քննարկումները


Միացյալ Նահանգների Սենատը ավարտել է նախագահ Բարաք Օբամայի առաջարկած առողջապահական ռեֆորմին վերաբերող քննարկումները: Սպասվում է, որ այս շաբաթավերջին կկայանա վերջնական քվերակություն, եւ հավանության արժանանալու դեպքում այն կհամապատասխանեցվի Ներկայացուցիչների պալատի կողմից ընդունված տարբերակին:

Իր առաջադրած ռեֆորմի համաձայն, որը Բարաք Օբաման համարում է ներքին քաղաքականության գլխավոր առաջնահերթություններից մեկը, բժշկական ապահովագրությամբ պետք է ապահովել եւս 31միլիոն ամերիկացիների:

Ռեֆորմի հակառակորդ Հանրապետականները պնդում են, որ այն ավելի կմեծացնի բյուջեի դեֆիցիտը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG